Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը շրջանցեց Արտաշես Մինասյանին

Սպորտ
unnamed-21

Մինսկում անցկացվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները: Մրցաշարը երեք անընդմեջ հաղթանակով մեկնարկած մեր գրոսմայստեր Արտաշես Մինասյանն այսօր անհաջող հանդես եկավ եւ սպիտակներով պարտվեց ուկրաինացի Յուրի Կուզուբովին: Նա 3-րդ տեղից միանգամից նահանջեց 29-րդ հորիզոնական: Իսկ ահա գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը երրորդ հաղթանակը տարավ առաջնությունում, վաստակեց 3,5 միավոր եւ բարձրացավ 10-րդ հորիզոնական: Նա այժմ միայն կես միավորով է զիջում մրցաշարի միանձնյա առաջատար Յուրի Կուզուբովին: Մեր մյուս շախմատիստներից այսօր հաղթանակ տարան նաեւ Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը եւ Դավիթ Միրզոյանը: Վաղը նախատեսված 5-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով կհանդիպի ռուսաստանցի գրոսմայստեր Դենիս Խիզմատուլինի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը քննության կենթարկի իր հայրենակից Տիգրան Հարությունյանին: