Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վտանգավոր է սնվել մարզադաշտում

Կարևոր լուրեր Սպորտ
sport-germania

Ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» մարզադաշտում գիտնականները վտանգավոր բակտերիաներ են հայտնաբերել այնտեղ առաջարկվող սննդի եւ ըմպելիքների կազմում: Այդ մասին հայտնում է Մյունխենում լույս տեսնող Bayerischer Rundfunk թերթը: Գիտնականները ստուգումները կատարել են Բունդեսլիգայի բոլոր թիմերի մարզադաշտերի սննդի օբյեկտներում, ներկայանալով որպես ֆուտբոլասերներ: Պարզվում է, որ Մյունխենում եւ Բրեմենում մասնագետները բակտերիաներ են հայտնաբերել խմելու ջրի, իսկ Քյոլնում՝ գարեջրի մեջ: Բացի այդ, գիտնականները մարսողության համար վտանգավոր նյութեր են հայտնաբերել նաև մի  շարք ուտեստներում՝ մասնավորապես՝ խորովածի մեջ: Հարկ է նշել, որ ֆուտբոլասերները չեն բողոքել մարզադաշտերում առաջարկվող սննդամթերքից եւ չեն դիմել բժիշկներին՝ թունավորվելու դեպքում: