Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրվել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները

Պաշտոնական
naira

Մայիսի 31-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր, որոնց օրակարգերում եղել է հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն՝ ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները: ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվել է ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը: ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Դավիթ Մանուկյանը: ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանը: ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արաիկ Հովհաննիսյանը: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Արգամ Աբրահամյանը: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:  ԱԺ