Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը հրավիրել է 28 ֆուտբոլիստ

Սպորտ
sport-cernogoria-hajastan

Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակցի՝ Չեռնոգորիայի ընտրանու գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչն այսօր հրապարակել է թիմի նախնական կազմը: Սերբ մասնագետը հրավիրել է 4 դարպասապահ, 9 պաշտպան, 10 կիսապաշտպան եւ 5 հարձակվող: Նրանցից միայն երկուսն են ներկայացնում չեռնոգորական առաջնության թիմերը, ընդ որում երկուսն էլ դարպասապահներ են: Մնացած 26 ֆուտբոլիստները հանդես են գալիս արտասահմանյան ակումբներում: Նշենք, որ Չեռնոգորիայի հավաքականը Հայաստանի հետ խաղից առաջ սեփական դաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի ազգային թիմի հետ: Այդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին: Վեց օր անց կկայանա արդեն Չեռնոգորիա – Հայաստան ընտրական խաղը, որը անչափ սկզբունքային նշանակություն ունի երկու թիմերի համար: