A
A
«Ալաշկերտը» եւս մեկ քայլով մոտեցավ ոսկե մեդալներին
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացել է 28-րդ տուրի առաջին հանդիպումը: Հանրապետության չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ ջախջախեց նախավերջին տեղում գտնվող «Բանանցին»: Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: Այդպիսով, ալաշկերտցիները վաստակեցին 58 միավոր եւ ավելի ամրապնդեցին իրենց դիրքը առաջին հորիզոնականում: Երկրորդ տեղում ընթացող «Գանձասար-Կապանն» այժմ առաջատարին զիջում է 6 միավորով: Վաղը կկայանան տուրի մնացած երկու հանդիպումները: Նախ «Արարատը» սեփական դաշտում կհանդիպի «Շիրակին», ապա «Գանձասար-Կապանը» ուժերը կչափի «Փյունիկի» հետ: