Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բ. Սահակյանը Շուշիում ծանոթացել է պեղումների ընթացքին

Պաշտոնական
unnamed1-6

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ոլորտում մի շարք ծրագրերի իրականցման հետ կապված հարցերին: Այնուհետեւ Նախագահը ծանոթացել է Շուշիի մշակույթի կենտրոնի վերակառուցման աշխատանքների ընթացքին եւ նախկին Մեղրեցոց վանքի տարածքում իրականցվող պեղումներին: Բակո Սահակյանը նաեւ ներկա է գտնվել պատանի բնախույզների հավաքին, որի ընթացքում կազմակերպվել է «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղը: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների նշանակությունը հայրենի երկրի ճանաչման, գիտելիքների խորացման տեսանկյուններից: unnamed   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ           ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ