Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 հաղորդում՝ ընտրախախտումների վերաբերյալ

Պաշտոնական
qnnchakan-komite

2017թ. մայիսի 14-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում մայիսի 15-ին՝ ժամը 11-ի դրությամբ, ստացվել է 10 հաղորդում-ահազանգ։ Ստացված հաղորդումներից 8-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, մեկական՝լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն և քվեարկության գաղտնիությունը խախտելուն: Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար:   ՀՀ քննչական կոմիտե