A
A
Տանը և ջրանցքում դիեր են հայտնաբերվել
Մայիսի 10-ին, ժամը 23:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում կախված վիճակում հայտնաբերել 1988 թ. ծնված Ս. Հ.-ի և 1954 թ. ծնված Հ. Հ.-ի դիերը:
Մայիսի 10-ին, ժամը 17:03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թեյշենբաինի փողոցի թիվ 6 տան մոտակա ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դին (ինքնությունը չի հաջողվել պարզել):