Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրաշարժեր են գրանցվել

Հասարակություն
earthquacke

Մայիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 01:58-ին (Գրինվիչի ժամանակով` մայիսի 10-ին, ժամը 21:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.590 և արևելյան երկայնության 75.340 աշխարհագրական կոորդինատներով (Չինաստան-Տաջիկստան սահմանային գոտի, Կաշգար քաղաքից 215 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 5.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7 բալ: Մայիսի 11-ին, ժամը 07:37-ին, տեղական ժամանակով ժամը 07:23-ին (Գրինվիչի ժամանակով` 03:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.050 և արևելյան երկայնության 48.690 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Շիրվան քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: