Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ վերնախավը՝ Արցախում. լուսանկարներ (տեսանյութ)

Պաշտոնական
arcax2

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշի քաղաքում մասնակցում է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Հանրապետության Նախագահը Արցախի իշխանությունների, ՀՀ կառավարական պատվիրակության անդամների, արցախահայության և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած հյուրերի հետ առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից տոնական միջոցառման մասնակիցների հետ հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ու Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին: Տոնական միջոցառումների շրջանակներում Սերժ Սարգսյանը այցելել է նաև Շուշի՝ ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին, այնուհետև Վազգեն Սարգսյանի արձանի մոտ հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Շուշիի Վ.Սարգսյանի անվան հրապարակում կազմակերպված տոնական համերգին, դիտել «Արվեստների և արհեստների քաղաք» ցուցահանդեսը: Տոնական միջոցառումներն Արցախում շարունակվում են: [caption id="attachment_1541439" align="alignnone" width="700"]Demonstration of military equipment and armaments within the framework of the triple holiday took place on Renaissance Square of Stepanakert, Artsakh Republic Demonstration of military equipment and armaments within the framework of the triple holiday took place on Renaissance Square of Stepanakert, Artsakh Republic[/caption] arcax3 arcax4 arcax5 arcax6 arcax7 arcax8 arcax10 arcax111