A
A
Աշխատանք փնտրողների թիվն աճել է (տեսանյութ)
Մայիսի 1-ը Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրն է: Օրը նշել են Գյումրիի «Լենտեքս» ընկերության աշխատակիցները: Նրանք քայլերթով ընկերության վարչական տարածքից շարժվել են մինչև Վարդանանց հրապարակ, ապա՝ կենտրոնական զբոսայգի: Մայիսի մեկը, որպես աշխատավորի օր նշվում է աշխարհի 142 երկրում: 1886թ. ամերիկացի եւ կանադացի աշխատավորները ցույց են կազմակերպել՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու հետեւանքով մահացել էր 8 ոստիկան եւ 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տուժել էին: 1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի դեպքերի, որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին: Սակայն առաջին անգամ այն նշվել է միայն 1890թ: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում