Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կիրակի». Հաշմանդամության կարգի սահմանման հստակ չափորոշիչներ չկան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
hashm

2016թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 202.839 անձ. այս թիվը նախորդ տարիների համեմատ աճել է։ Անձի հաշմանդամությունը Հայաստանում ճանաչում են միայն բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում։ Անցյալ տարեվերջին Ազգային անվտանգության ծառայությունը կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալեց, ապա կալանավորեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների։ Պարզվել էր՝ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք քաղաքացիներից ստացել են կաշառք՝ օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց: Դրանից հետո նոր ձերբակալություններ էլ եղան։  Հետո հայտարարվեց, որ պետք է նոր կարգ մշակվի, որը հնարավորինս կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։ Այս տարեսկզբից այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են։ Գործող կարգով հաշմանդամության կարգի տրամադրման հստակ չափորոշիչներ չկան։ Գործընթացն իրականացնում են  հանձնաժողովները, իսկ մարդկային գործոնի դեպքում սուբյեկտիվ մոտեցումը չի կարելի բացառել։ Արդյո՞ք հանձնաժողովները կատարում են շահառուի իրական կարիքների գնահատում:  Հաշմանդամության կարգի սահմանման նոր մոդելի կիրառման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձանց մի մասը կարող է զրկվել հաշմանդամության կարգավիճակից և դրանից բխող արտոնություններից։ «Կիրակի» հաղորդաշարի հերթական թողարկմամբ այս հարցերին անդրադարձել են Գյումրու «Ցայգ» և Վանաձորի «Լոռի» ՀԸ մեր գործընկերները։ Հաղորդման հյուրերն են «Նորագավիթ» պոլիկլինիկայի բժիշկ-էնդոկրինոլոգ Էմմա Հարությունյանը և «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը։