Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկաբույժը 60 տարեկանում վերադարձավ պոեզիայի աշխարհ (տեսանյութ)

Մշակույթ
unnamed1-14

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ քուվեյթահայ բանաստեղծուհի Սիլվա Պորտոյանի «Կոնմիտաս՝իմ երաժշտական Սրբություն» գրքի շնորհանդեսը։ «Մասնագիտությամբ մանկաբույժ  եմ։ Բանաստեղծություններ գրում էի փոքր հասակում, հետո դադարեցի։ Երբևիցե չէի մտածի, որ 60 տարեկանից հետո կվերսկսեմ ստեղծագործել,կվերադառնամ պոեզիայի աշխարհ։»,-ասում է տիկին Պորտոյանը։  18 գրքի հեղինակ է, որից 16-ը՝ անգլերենով,  արժանացել է Քարնեգի Պոեզիայի մրցանակի։ Նրա խոսքով, «Կոմիտասի մասին ստեղծագործելու ցանկություն նառաջացավ,երբ իմացավ, որքան նկարիչներ ու քանդակագործներ են կերտել Վարդապետի դիմանկարը։ «Այս հայ արվեստագետներին ցանկացա միջազգային հարթակում ճանաչված դարձնել։ Ինչ իմանայի, որ հայրենիքում նրանցից շատերին անգամ չգիտեն»,- նշեց։ Ի դեպ, նա Քուվեյթի՝ ազգությամբ հայ միակ քաղաքացին է։ unnamed