Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԽՈՍԵԼՈՎ ՆԵՐԿԱՅԻ ՄԱՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մշակույթ

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում բացվեց «Անցյալը որպես ապագայի հիմնաքար» լուսանկարների ցուցահանդես, որը նվիրված էր Հայ Հեղափոխական Դաշնակցության 116-ամյակին: Ցուցահաննդեսի բացմանը ներկա էին Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը:

Ցուցահանդեսը կազմակերպել էին Հայ դատի գրասենյակի երտիտասարդական խմբի անդամները: Նրանք այդ քայլով, ըստ Կիրո Մանոյանի, լուսանկարների միջոցով փորձում են ծանոթացնել այսօրվա երիտասարդությանը Դաշնակցության 116-ամյա պատմությանը եւ նրա գործունեության անցած ճանապարհին մինչեւ այսօր: «Ցուցահանդեսում ներկայացվող լուսանկարներում քաջածանոթ դեմքեր էին եւ իրադարձություններ»,- նշեց Կիրո Մանոյանը, որը համոզված է, որ Դաշնակցության պատմությանը պետք է տեղյակ լինեն ողջ աշխարհում եւ յուրաքանչյուր հայի համար դա պարզապես պարտականություն է:

Ըստ Կիրո Մանոյանի 116-ամյա գործունեությունը եղել է բազմակողմանի ինչն իրենք ներկայացնում են կուսակցության դրոշի եւ զինանաշանի մեջ: «Լուսանկարները խոսուն են եւ իրենք իր մեջ ինչ որ բան պարունակում են»,- ցուցահանդեսն այսպես բնութագրեց Կիրո Մանոյանը: