Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ճտերն աշնանն են հաշվում». նոր ներկայացում՝ «Բոհեմ»-ում (տեսանյութ)

Մշակույթ
narek-2

Այսօր դերասան, ռեժիսոր, «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանի ծննդյան օրն է: Իսկ Նարեկ Դուրյանը սիրում է իր ծննդյան օրը նշել նոր ներկայացումով: Նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի՝ նրա ղեկավարած կուրսի ավարտական տարին է, և սա նաև նրանց դիպլոմային աշխատանքը կլինի: «Նպատակս երիտասարդներին բեմ բարձրացնելն էր, նրանց ներկայացնելը: Նրանց ուղղություն տվեցի: Ներկայացումը թող ձեր մասին լինի,- ասում է Նարեկ Դուրյանը։- Չեմ ուզում իմ մասին լինի: narek Գրեցին: Բերեցին: Կարդացի: Հավանեցի, բայց և հասկացա, որ մի վախենալու բան կատարվեց, ասես մտել ենք մրցման մեջ ես՝ հիսունն անցս և քսան տարեկան ջահելները: Ասացի նրանց՝ դուք չպիտի ինձ պարտվեք: Հիմա համոզված եմ, որ չեն պարտվի»: «Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացման հիմքում դասախոսի և նրա ուսանողների փոխհարաբերություններն են՝ հայրեր-որդիներ հավերժական թեման: Իրականություն, որ դառնում է ներկայացում, ներկայացում, որ միահյուսվում է իրականությանը: Եվ որ ամենակարևորն է՝ խոսել բարձր արժեքների մասին,մաքսիմալ անկեղծ ու առանց ավելորդ պաթոսի:   Նոր ձևաչափ: Մասշտաբային ներկայացում՝ 25 դերասան մի բեմում: Այսօր ներկայացման փակ դիտումն է:  Պրեմիերան կկայանա մայիսի 3-ին և 9-ին: