Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոնա Ղարիբյանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական

Պաշտոնական
Sona-Gharibyan01

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը ծնվել է 1969թ., օգոստոսի 13 –ին Երևանում: Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` ինժեներ-էլեկտրամեխանիկ մասնագիտությամբ:  1995-1998թթ. աշխատել է Հայաստանի բանկերի ասոցիացիայում որպես գլխավոր հաշվապահ: 1998-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես ֆինանսական վերահսկողության վարչության 1-ին բաժնի պետ: 2008-2014թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում որպես ֆինանսական վերահսկողության տեսչության պետ: ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:  2011թ.ից Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է:  ՀՀԿ խորհրդի անդամ է:  2015 թվականի փետրվարից ՀՀ ՎՊ խորհրդի անդամ է:  2016թ. նոյեմբերի 14-ից կրկին նշանակվել է ՀՀ ՎՊ խորհրդի անդամ վեց տարի ժամկետով:  Ամուսնացած է, ունի երկու դուստր: