Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող

Կարևոր լուրեր Պաշտոնական
zinvor

Ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր:   Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:   ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն