Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանն առաջին հաղթանակը տարավ Եվրոպայի առաջնությունում

Սպորտ
unnamed-24

Հայաստանի շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի անհատական առաջնությունում, որն այս օրերին տեղի է ունենում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: Այսօր կայացած 4-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանն տոնեց առաջին հաղթանակը՝ սպիտակներով պարտության մատնելով Թուրքիայի ներկայացուցիչ Սիլա Չագլարին: Միավոր վաստակեց նաեւ Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանը, որը հաղթեց բելառուսցի Օլգա Բադելկային: Մեր առաջատար շախմատիստուհին՝ Էլինա Դանիելյանը, լատվիացի գրոսմայստեր Իլզե Բերզինայի հետ պարտիայում բավարարվեց ոչ-ոքի արդյունքով: Նա դեռեւս կես միավորով ետ է մնում առաջնության առաջատարներից: Իսկ ահա Լիլիթ Գալոյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց եւ բավական զիջեց դիրքերը: