Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

340 հայտ՝ մշակութային ալիքի մրցանակաբաշխությանը. Ովքե՞ր կընտրեն լավագույններին

Մշակույթ
FotorCreated-2

Երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանմանը, մասնագիտական համագործակցության դաշտի ձեւավորմանն ու հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաեւ նոր անունների ու տարվա ստեղծագործական ձեռքբերումների բացահայտմանը միտված  «A21TV» մշակութային հեռուստաալիքի մրցանակաբաշխության հայտագրումն ավարտվել է: Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց մշակութային ալիքի տնօրեն եւ մրցանակաբաշխության հեղինակ ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ապա որոշակի մանրամասներ պատմեց: - Արթուր, հետաքրքիր է` քանի՞ հայտ եք ստացել եւմասնավորապես` արվեստի ո՞ր բնագավառներից: - Այս տարի ունենք ավելի քանի 340 հայտ: Հիմնականում ստացել ենք ֆիլմերի, երգարվեստի եւ կերպարվեստի ոլորտներն ընդգրկող հայտեր: Հավելեմ նաեւ, որ այս տարի մեծ աճ է գրանցել նաեւ հագուստի մոդելավորումը: - Ինչպիսի՞ն է նախնական պատկերը` մրցակցությունը թե՞ժ էլինելու, թե՞ արդեն իսկ ուրվագծվում է` ովքեր ենֆավորիտները: - Թեժ պայքար է սպասվում հիմնականում կերպարվեստի, երգարվեստի եւ ֆիլմերի անվանակարգերում: Կսխալվեմ ասելով, թե ովքեր են ֆավորիտները, որովհետեւ այս տարի մեկ մյուսից լավն են: - Ովքե՞ր են լինելու ժյուրիի կազմում: - Կինոարվեստում լավագույններին կընտրեն ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, ռեժիսոր, Մ. Մկրտչյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանը, ԵԹԿՊԻ թատրոնի ֆակուլտետի դեկան, ռեժիսոր Աննա Հեքեքյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Տիգրան Ներսիսյանը եւ դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանը: Երգարվեստում լավագույններին կընտրեն ԱԺ պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը, երգահան Արմեն Մովսիսյանը, քյամանահար, երգահան Մխիթար Քեթցյանը: Կերպարվեստում՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Շոթա Ոսկանյանը, Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի ամբիոնի պրոֆեսոր Վիլիկ Զաքարյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Արեւ Պետրոսյանը եւ Սիսիանի նկարիչների միության անդամ, նկարիչ Աշոտ Ավագյանը: Իսկ հագուստի լավագույն մոդելավորողներին կընտրեն դիզայներների միջազգային միության անդամ Արամ Նիկոլյանը եւ դիզայներ Միքայել Շարաֆյանը: - Արդեն որոշվա՞ծ է, թե՞ երբ կկայանա մրցանակաբաշխությունը: -  Մրցանակաբաշխության մրցութային օրերը հավանաբար կկայանա ապրիլի վերջին եւ մայիսի սկզբին: Բուն օրը դեռեւս որոշված չէ: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ Հ. Գ. – Մրցանակաբաշխության մասին առավել մանրամասն կարդացե՛ք այստեղ: