Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գյումրու զարգացման հնգամյա ծրագիրը» կփոփոխվի. ՑԱՅԳ

Մարզեր
cayg

Մայիսյան տոներին ընդառաջ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև վիրավորված ազատմարտիկներին ու երկրապահներին կտրամադրվի դրամական օգնություն: Այս մասին հայտնում է «Ցայգը»։ Գյումրու համայնքային բյուջեից այդ նպատակով 9 միլիոն 365 հազար դրամ կտրամադրվի: Որոշումը կայացվել է այսօր տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ: Օրակարգում ընդգրկված է եղել 9 հարց: Համաձայն մեկ այլ որոշման՝ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության համար 2 գիշերօթիկ հաստատությանը» անհատույց հողատարածք է տամադրվել: Նիստի ավարտին քաղաքապետը հայտարարել է հաջորդ շաբաթ կայանալիք հանրային քննարկման մասին: Այն կնվիրվի «Գյումրու զարգացման հնգամյա ծրագրում» կատարվելիք փոփոխություններին: