Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀ ՊՆ. Մարտակերտի ուղղությամբ հակառակորդն արձակել է 4 արկ

Կարևոր լուրեր Պաշտոնական
bfd935fa64b667acf6f7ef6bac660cc1

Այսօր կեսօրից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, թե իբր արցախյան ուժերը հակամարտ զորքերի շփման գծում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, 60 միլիմետրանոց ականանետից արկակոծել են Թերթերի շրջանի Ղափանլը գյուղը, ինչի արդյունքում վնասվել է մասնավոր տնտեսություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին՝ այսօր ժամը 12:40-13:15-ի սահմաններում հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ 60 միլիմետրանոց ականանետից արձակել է 4 արկ: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակում են վստահորեն իրականցնել մարտական հերթապահություն: Հակառակորդի ականանետային հարվածներից ՊԲ-ն կորուստներ չունի: