Արման Թաթոյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարին
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանըհանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Հանդիպմանը ներկայացվել և քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքը ՀՀազգային ժողովի ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում: Մասնավորապես, ներկայացվել ենհատուկ այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության սկզբունքներն ու առաջնահերթությունները:Խոսվել է նաև արձանագրված բողոքների, ուսումնասիրված հրապարակումների ու դրանցով բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: ԵԽ գլխավոր քարտուղարին են ներկայացվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի նոր կարգավորումները, որոնք վերաբերում են քաղաքացիական հասարակության և պետական մարմինների հետ աշխատանքին: Խոսվել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, տնտեսական իրավունքների,զինծառայողների, երեխաների իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում համագործակցությանուղղությունների մասին: Ներկայացվել են նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Չինարի գյուղի գնդակոծությունըհաստատող փաստահավաք աշխատանքների արդյունքները: Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձրացրել է նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականության ու եվրոպական կառույցների և առաջին հերթին՝ Եվրոպայի խորհրդի համար դրա վտանգավոր դրսևորումների հարցը:Միջազգային փորձագետների, այդ թվում՝ Եվրամիության պատգամավորների ու լրագրողների նկատմամբ հետապնդումիրականացնելով՝ Ադրբեջանը չի կարող որևէ արդյունքի հասնել, իսկ մարդու իրավունքների ոլորտի միջազգայինկազմակերպությունները պետք է ակտիվ ներգրավածություն ունենան Արցախում: Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կատարած աշխատանքը, այդ թվում՝ նրա հրապարակած զեկույցները: Խոսվել է նաև Ռուբեն Մելիքյանի կատարած փաստահավաք աշխատանքների մասին, որոնք բխում են միջազգայնորեն սահմանված սկզբունքներից:Դրանով հանդերձ, կարևորվել է նրա մասնակցությունը միջազգային ծրագրերին ու հանդիպումներին: Թորբյորն Յագլանդը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն ու աշխատանքը նշված ոլորտում Հայաստանում եվրոպական չափանիշների ներդրման հարցում: Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և միջոցներ ձեռնարկել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու ուղղությամբ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ