«ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ»-Ը ՀԱՅԵՐԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՄարդու իրավունքների կրթության երիտասարդական «Կողմացույց» ձեռնարկը լույս է տեսել հայերեն:
Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը` ՀՍԻԿ-ը, Եվրոպայի խորհրդից ստանալով ձեռնարկի հայերեն թարգմանության եւ հրատարակման բացառիկ իրավունքը, Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի թագավորության դեսպանատան օժանդակությամբ հաջողությամբ իրականացրել է ձեռնարկի թարգմանության եւ հրատարակման բոլոր աշխատանքները:
Մարդու իրավունքների կրթության երիտասարդական ձեռնարկը այս ոլորտում իր ծավալով ու համընդգրկուն բնույթով աննախադեպ աշխատություն է եւ ԵԽ հրատարակությունների թվում ուղենիշային դեր ունի:
Ձեռնարկի հայերեն հրատարակությունը թվով 17-րդն է այլ լեզուներով թարգմանությունների շարքում, որը մյուսներից տարբերվում է մի շարք առումներով: ԵԽ Երիտասարդության եւ սպորտի տնօրինության հետ համաձայնեցված ՀՍԻԿ-ը կատարել է որոշ փոփոխություններ եւ նորացումներ, մասնավորապես՝ տվյալները նորացվել են 2005-2006 թթ. դրությամբ, կատարվել են տեղայնացումներ, զետեղվել են հայկական տեղական տեղեկույթներ, կայքէջեր: