Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Պաշտոնական
266dafc7ab6b13105532dcbab9fa5d45

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 4-ին շնորհավորական ուղերձ է հղել  Սերժ Սարգսյանին` 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ: Ուղերձում ասված է Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Ընտրություններն անցել են ազատ եւ ակտիվ մրցակցության մթնոլորտում, ինչի մասին փաստել են միջազգային դիտորդները: Համոզված եմ՝ այդ ընտրությունները եւ ձեւավորվելիք նոր համակարգը կնպաստեն Մայր Հայաստանի հետեւողական զարգացմանն ու զորացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը եւ հայոց անկախ պետականության ամրապնդմանը: Կրկին շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, հաջողություններ եւ ամենայն բարիք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ