Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը ապրիլի 2-ին ստացել է 47 ահազանգ

Պաշտոնական
Police-2

2017թ. ապրիլի 2-ին, ժամը 8-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվել է 47 ահազանգ, որոնցից 12-ով տրվել է խորհրդատվություն, 1-ը ուղարկվել է ծառայողական ստուգման, 30-ն՝ ուղարկվել է համապատասխան տարածքային ստորաբաժանում ստուգման, 4-ն՝ ուղարկվել է քր. դատ. օր.-ի 180-181 հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար: Նշված տեղեկությունները վերաբերվում են`  18-ը՝ տեղամասերում կուտակումներին,  7-ը՝ ընտրակաշառքին,  4-ը՝ ընտրակեղծիքներին կամ «լցոնմանը»,  1-ը՝ բռնությանը կամ ծեծին,  1-ը` բաց քվեարկության,  1-ը` հարկադրանքին,  1-ը` քվեարկության ուղղորդելուն,  1-ը` քվեարկության խոչընդոտմանը,  1-ը` դիտորդական լիազորությունների խոչընդոտմանը,  1-ը` ծառայողական ստուգման,  11-ը` խորհրդատվական: