Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ խախտումներ է արձանագրել քննչական կոմիտեն

Պաշտոնական
qnnchakan-komite-1

ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 14:30-ի դրությամբ, ստացվել է 13 հաղորդում͵ որոնք առերեւույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Նյութերը հիմնականում վերաբերում են մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելուն͵ բաց քվեարկության͵ վստահված անձանց եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելուն։ Ստացված բոլոր նյութերի հիման վրա՝ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։   ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին