A
A
Հայ մարմնամարզիկները աշխարհի գավաթից մեդալներ են նվաճել
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը (անձնական մարզիչ՝ Կարեն Բաղդասարյան) Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում օղակների վրա վարժությունից նվաճել է ոսկե մեդալ: Մեր մյուս մարզիկը՝ Արթուր Դավթյանը (անձնական մարզիչ՝ Հայկ Նազարյան), հենացատկում նվաճել է արծաթե մեդալ, իսկ նժույգ-թափեր վարժությունում բրոնզե մեդալ: Նշենք, որ առաջնությունն անցկացվել է մարտի 20-ից 25-ը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 4 մարզիկներ՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն