Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պատանի ֆուտբոլիստները ջախջախիչ պարտություն կրեցին

Կարևոր լուրեր Սպորտ
sp3

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2017 թվականի առաջնության էլիտ ռաունդի երկրորդ խաղում պարտվեց Թուրքիայի թիմին: Անթալիայում կայացած հանդիպումն անցավ տանտերերի բացահայտ առավելությամբ, որոնք 17 անգամ սպառնացին մեր դարպասին, իսկ մերոնք՝ ընդամենը երկու անգամ, այն էլ շեղ հարվածներով: Թուրքիայի պատանեկան հավաքականը առաջին 40 րոպեներին երկու գոլ խփեց, իսկ ընդմիջումից հետո դրանց քանակը կրկնապատկեց: Արդյունքում, մեր ֆուտբոլիստները պարտվեցին 0:6 խոշոր հաշվով: Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին խաղում Հայաստանի պատանեկան հավաքականը 1:10 հաշվով ամոթալի պարտություն էր կրել Գերմանիայի այս տարիքային թիմից: sp2 sp1