A
A
Հայաստանի չեմպիոնը հրաժարվել է ուկրաինացի հարձակվողից
Երեւանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն այսօր երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը հարձակվող Յուրի Ֆոմենկոյի հետ: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ուկրաինացի լեգեոներն «Ալաշկերտի» հետ պայմանագիր էր կնքել 2016թ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ընթացիկ առաջնությունում Յուրի Ֆոմենկոն մասնակցել էր 18 հանդիպման եւ խփել 2 գոլ: Առաջնության գարնանային հատվածում նա գլխավոր թիմի կազմում խաղաժամանակ չէր ստացել: