Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՎԵՐՆԱՏԱՆ» ՀԵՂԻՆԱԿԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է

Մշակույթ

«Վերնատուն». այդպես է անվանել վրձնի հայ անվանի վարպետը իր բազմաֆիգուր- բազմածավալ կտավը, որի ստեղծումը տեւել է երեք տարի: Այսօր Ազգային գրադարանում նշում էին «Վերնատուն» կտավի հեղինակ Դմիտրի Նալբանդյանի ծննդյան 100 - ամյակը:

Մոսկվայի հռչակավոր Տրետյակովյան պատկերասրահից բերվել եւ այսօր Ազգային գրադարանում ցուցադրվում էր «Վերնատուն» կտավը, որում պատկերված է արտասովոր մի հավաքույթ. ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի բնակարանում հավաքված են գրողներ, նկարիչներ, կոմպոզիտորներ:

Գեղարվեստի ազգային ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, որը Դմիտրի Նալբանդյանի հեռավոր ազգականն է, պատմեց նկարչի հետ մոսկովյան իր հանդիպումներից: Ըստ նրա, չնայած, որ նկարիչն ապրել է Մոսկվայում, միշտ կապված է եղել հայրենիքի հետ:

« Ես սիրում եմ Հայաստանը, միշտ եղել եւ լինում եմ այնտեղ: Իմ հիշողության մեջ միշտ կմնա 20 - ական թվականների Հայաստանը իր հին հիշողություններով , իր տարաշխարհիկությամբ հմայող կոլորիտային, ժանրային տեսարաններով»,- գրել է Դմիտրի Նալբանդյանը:

Ի դեպ, այսօրվա ցուցահանդեսում ներկայացված էին նաեւ Դմիտրի Նալբանդյանի մասին գրքեր, հոդվածներ: