Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Ասլանյանը 2-րդն է, Վարշամ Բորանյանը՝ 3-րդը

Սպորտ
a1borba

Կիեւում կայացած ըմբշամարտի միջազգային մրցաշարի երկրորդ օրը Հայաստանի պատվիրակները եւս երեք պարգեւ նվաճեցին:   Կարեն Ասլանյանը 66 կգ քաշային կարգում արժանացավ արծաթե մեդալի՝ եզրափակիչում պարտվելով վրացի ըմբիշին:   Վարշամ Բորանյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) իրենց քաշային կարգերում գրավեցին 3-րդ տեղը եւ բավարարվեցին բրոնզե մեդալով: Ծանր քաշային Վաչիկ Եղիազարյանը (130 կգ) տանուլ տվեց եւ որակավորման, եւ սփոփիչ մրցաշարի առաջին մարտերը:   Հիշեցնենք, որ մրցումների առաջին օրը մեր ըմբիշները նվաճել էին չորս մեդալ՝ մեկական ոսկի եւ արծաթ, երկու՝ բրոնզ: