Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան-Ղազախստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Սպորտ
sport-toms

Ֆուտբոլի աշխարհի 2018թ առաջնության ընտրական փուլի Հայաստան - Ղազախստան հանդիպման տոմսերը վաճառվում են: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։  Տոմսերի գները, ի տարբերություն որոշ սննդամթերքների, մնացել են նույնը։ Արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արեւելյանինը՝ 5000-7000, Հյուսիսային եւ Հարավային տրիբունաներինը՝ 4000-ական: Տոմսերը կարելի է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Հիշեցնենք, որ Հայաստան - Ղազախստան ընտրական հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին,  ժամը 20:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում։