Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆերնանդո Տորեսը հրաշքով փրկվել է ուժեղ հարվածից հետո (տեսանյութ)

Սպորտ
foot

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը գանգուղեղային վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության «Դեպորտիվոյի» հետ խաղում: Հանդիպումը մի քանի րոպեով դադարեցվել է, մինչեւ որ բժիշկներն առաջին օգնությունն են ցույց տվել ֆուտբոլիստին: Ֆերնանդո Տորեսին մարզադաշտից տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա ընդհարումից հետո մի քանի րոպեով կորցրել էր գիտակցությունը: Բարեբախտաբար աշխարհի չեմպիոնի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում եւ նա այսօր հնարավոր է դուրս գրվի հիվանդանոցից: Ուշագրավն այն է, որ հանդիպման մրցավարն այդ դրվագում խաղի կանոնների խախտում չէր արձանագրել «Դեպորտիվոյի» խաղացող Ալեքս Բերգանտինյոսի կողմից, չնայած տեսանյութից լավ երեւում է, որ նա օդային մենամարտում հրում է Ֆերնանդո Տորեսին: