Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան ցանկանում է անցկացնել Եվրո-2024-ը 

Սպորտ
sport-evro-2024

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտ է ներկայացրել ֆուտբոլի եվրոպական միություն՝ 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլն անցկացնելու համար։ Ինչպես նշում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Թուրքիան երկրորդ երկիրն է, որը նման ցանկություն է հայտնել։ Առաջինը հայտ ներկայացրել է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հարկ է նշել, որ Թուրքիան դեռեւս չի կազմակերպել ֆուտբոլի որեւէ խոշոր մրցաշար։ Այդ երկիրը նախկինում ցանկացել էր ընդունել Եվրո-2016-ի առաջնության եզրափակիչ փուլը, սակայն ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին այն վստահել էր իր հայրենի երկրին՝ Ֆրանսիային։ Թուրքիան հրաժարվել է ընդունել Եվրո-2020-ի խաղերը, քանի որ այն անցկացվելու է տարբեր երկրներում, բավական քիչ քանակով հանդիպումներով։