Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը հավաքականի հետ չի մեկնել Կիեւ

Սպորտ
unnamed-2

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մարտի 3-4-ը կմասնակցի Կիեւում անցկացվող ուկրաինացի անվանի ըմբիշների եւ մարզիչների հիշատակին նվիրված միջազգային 21-րդ հուշամրցաշարին։ Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը նախատեսել էր այդ մրցաշարին հանդես գալ 10 մարզիկով, սակայն ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեցին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից, 2016 թվականի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը թեթեւակի վնասվածք է ստացել մարզման ժամանակ եւ ստիպված բաց կթողնի նոր տարվա առաջին ստուգատեսը։ Այդպիսով, Կիեւում պայքարի մեջ կմտնեն հետեւյալ ըմբիշները. Գեւորգ Ղարիբյան (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյան (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Ռաֆայել Ալեքսանյան (75 կգ), Սարգիս Քոչարյան, Ռաֆիկ Մանուկյան (երկուսն էլ 80 կգ), Մաքսիմ Մանուկյան, Արթուր Շահինյան (85 կգ) եւ Վաչիկ Եղիազարյան (130 կգ): Ինչ վերաբերում է 2012թ օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուֆալակյանին (75 կգ), ապա նա հատուկ ծրագրով է պատրաստվում նոր մրցաշրջանին։ Ռիո-2016-ի արծաթե մեդալ Միհրան Հարությունյանը (66 կգ) դեռեւս բուժում է վնասվածքը։ Նշենք, որ 2017 թվականի առաջին պաշտոնական մրցաշարը տեղի կունենա մայիսի 2-7-ը Նովի Սադում (Սերբիա), որտեղ հունահռոմեական ոճի ըմբիշները կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար։