A
A
Հայաստանի շախմատային դեսանտը ձախողվեց Մոսկվայում
Մոսկվայում ավարտված շախմատի «Աէրոֆլոտ Օփեն» խոշոր մրցաշարում Հայաստանի պատվիրակները չկարողացան զբաղեցնել մրցանակային որեւէ տեղ: «A» խմբում հանդես եկող մեր շախմատիստները պարզապես ձախողեցին ստուգատեսը: Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը 9 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ զբաղեցրեց 35-րդ տեղը: Տիգրան Հարությունյանն ու Մանուել Պետրոսյանը 4-ական միավորով բաժանեցին 64-65-րդ տեղերը, իսկ Հայկ Մարտիրոսյանը մրցաշարն ավարտեց 84-րդ հորիզոնականում՝ 3,5 միավորով: Անհաջող հանդես եկան նաեւ «B» եւ «C» խմբերում հայտավորված մեր շախմատիստները, որոնց չհաջողվեց տեղ զբաղեցնել անգամ առաջին տասնյակում: «B» խումբ 11, Արամ Հակոբյան՝ 6 միավոր
- Հովիկ Հայրապետյան՝ 6
- Տիգրան Քոթանջյան՝ 6
- Շանթ Սարգսյան՝ 5,5
- Արման Միքայելյան՝ 5
- Դավիթ Միրզոյան՝ 5
- Վահե Բաղդասարյան՝ 5
- Ռաֆայել Բակունց՝ 4,5
- Դավիթ Գեւորգյան՝ 3,5
- Վահե Դանիելյան՝ 3,5
- Հովհաննես Հակոբյան՝ 3,5
- Մամիկոն Ղարիբյան՝ 3
- Արթուր Դավթյան՝ 3
- Մարկ Բասենչյան՝ 1,5
- Վահե Դանիելյան՝ 5,5
- Արթուր Ղարագյոզյան՝ 5
- Ազատ Թավաքալյան՝ 4,5
- Արփինե Գեւորգյան՝ 4