Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀ ՊՆ. հակառակորդը շարունակում է կիրառել TR-107 հրթիռահրետանային կայանք

Կարևոր լուրեր Պաշտոնական
www_infografika_AM_02.58b7ac93b1d79

Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց: Շփման գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ձեռքի  հակատանկային, հակատանկային հաստոցավոր, հաստոցավոր ավտոմատ ու ենթափողային նռնականետերից ընդհանուր առմամբ արձակելով 51 արկ: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել  մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: ԱՀ ՊՆ