Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեհ դարպասապահը չի ժամանի Երեւան

Սպորտ
unnamed-45

Լեհաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Արթուր Բորուցը հայտարարել է, որ ավարտում է ելույթները ազգային թիմում: «Դա այնքան էլ հեշտ որոշում չէր, քանի որ այն բավական լուրջ հարց էր: Սակայն երկար մտածելուց հետո եկա այն եզրահանգման, որ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեմ ընտանիքիս եւ մտածեմ միայն ակումբային կարիերայի մասին», - հայտարարել է 37-ամյա դարպասապահը, որը ներկայումս հանդես է գալիս անգլիական «Բորնմութ» թիմում: Արթուր Բորուցը Լեհաստանի հավաքականում հանդես է եկել 2004-2016 թվականներին: Այդ ընթացքում նա անցկացրել է 64 հանդիպում, որից 23-ում անառիկ է պահել սեփական դարպասը: Հիշեցնենք, որ Լեհաստանի հավաքականը համարվում է Հայաստանի ազգային թիմի մրցակիցներից մեկը՝ ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, ուստի նա չի ժամանի Երեւան՝ թիմերի պատասխան խաղին մասնակցելու համար: