Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իտալացիները չեն պատկերացնում թենիսն առանց Մարիա Շարապովայի

Սպորտ
sport-sharapova

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան, որը արգելված դեղամիջոց օգտագործելու համար մեկ տարով որակազրկվել է, ստացել է հերթական հրավերքը միջազգային մրցաշարին մասնակցելու համար։ Ինչպես տեղեկացնում է Հռոմի «Մաստերս» կարգի մրցաշարի թվիթերյան էջը, աշխարհահռչակ մարզուհուն տրամադրվել է «ուայլդ քարտը», ինչը նրան թույլ է տալիս մրցաշարը սկսել հիմնական փուլից։ Հարկ է նշել, որ Մարիա Շարապովան երեք անգամ հաղթող է ճանաչվել Հռոմի կորտերում։ Այդպիսով, ռուսաստանցի թենիսիստուհին, ում որակազրկման ժամկետը լրանում է այս տարվա ապրիլի 25-ին, արդեն հրավերք ունի երեք մրցաշարերից։ Նախկինում նրան ազատ մասնակցության «քարտ» էին տրամադրել նաեւ Շտուտգարտի եւ Մադրիդի հեղինակավոր մրցաշարերի կազմակերպիչները։