Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միայնակ Գայլը դիմում է Հաց բերողին

Քաղաքականություն
Arayik-Khandoyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն այսօրվանից դադարեցնում է 11 օր ի պաշտպանություն հաց բերող Արթուր Սարգսյանի տեւած իր հացադուլը:        Արայիկ Խանդոյանը իր պաշտպան Արայիկ Պապիկյանի միջոցով կոչ է փոխանցել հաց բերողին:  «Արթո՛ւր ջան, ես դադարեցնում եմ հացադուլը և նույնը խնդրում եմ նաեւ քեզ: Մենք պարտավոր ենք ուժեղ լինել մտքով ու ոգով, առողջ՝ մարմնով: Ավարտին հասցնելու գործ ունենք: Մեր ծուռ, պատվելի եղբայր ջան,  մենք գործն ավարտին կարող ենք հասցնել մեր լինելով, այլապես չցանկանալով թեւ կտանք ազգադավ ռեժիմին: Ուստի խնդրում եմ դադարեցնել հացադուլը և բոլոր ուժերն ուղղել մեր Հայրենիքի փրկության սրբազան գործին»,- գրված է կոչի մեջ: Հիշեցնենք, երեկվանից Ազատության հրապարակում անժամկետ նստացույց են սկսել մի խումբ երիտասարդներ՝ Հաց բերողին ազատ արձակելու պահանջով։ Shahen Harutyunyan and other protesters in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group hold a protest sit-in on Freedom Square Shahen Harutyunyan and other protesters in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group hold a protest sit-in on Freedom Square Shahen Harutyunyan and other protesters in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group hold a protest sit-in on Freedom Square