A
A
Արազ Օզբիլիսին դուրս են թողել հիմնական կազմից
Ֆուտբոլի Թուրքիայի առաջնության «Գալաթասարայ» - «Բեշիկթաշ» կենտրոնական խաղից մի քանի ժամ առաջ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը դուրս է բերվել հանդիպման հայտացուցակից: «Բեշիկթաշի» գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը խաղից հետո ոչինչ չի ասել այդ կապակցությամբ: Ըստ տեղի լրատվամիջոցների, Արազ Օզբիլիսը հիմնականում չի ընդգրկվում թիմի հիմնական կազմում, քանի որ այս մրցաշրջանում տպավորիչ խաղ ցույց չի տալիս: Նշենք, որ «Բեշիկթաշը» 1:0 հաշվով հաղթել է վերը նշված խաղում: Արազ Օզբիլիսի թիմը ներկայումս վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 10 միավորով առաջ է «Գալաթասարայից»: