Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական զոհերի թվում են հետախուզության պետ, հրամանատար. ձայնագրություն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
sahman111

Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ձեզ է ներկայացնում գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու տեսագրություն: Առաջին տեսանյութում երևում է Ակնայի ուղղությամբ ա/ հակառակորդի կողմից ականազերծման <<ՏՐՈՊԱ>> տիպի տեխնիկայի կիրառումը բ/ հակառակորդի կողմից կիրառված նռնականետերի և խոշոր տրամաչափի այլ զինատեսակների պայթյունը գ/ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի նահանջը https://www.youtube.com/watch?v=Dr7OufHMjDA Երկրորդ տեսանյութում ներկայացված է Մարտունու ուղղությամբ ա/ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման և հայկական ուժերի կողմից դրանց վնասազերծման գործողությունը բ/ հակառակորդի կրած կորուստները (5 դիակ): Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաևը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու ևս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր: https://www.youtube.com/watch?v=IvihmEIncdI Բացի տեսագրություններից ներկայացնում ենք նաև հակառակորդի ճամբարում այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի հետևյալ ձայնագրությունը:   Այս ամենը մեկ անգամ ևս փաստում է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից՝  արցախյան զինուժի հարձակման մասին տարածված տեղեկությունը ոչ այլ ինչ է, քան սեփական հերթական ձախողումը պարտակելու անհաջող փորձ: