Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նուբարաշեն»-ում խնդիրները փորձում են լուծել

Պաշտոնական
243f687d3585f9318d57ff03793443e9

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Աշոտ Պետրոսյանի շահերի պաշտպանը լրատվամիջոցներին հայտնել է, որ «խուցը, որտեղ պահվում է իր պաշտպանյալը զուրկ է կենցաղային պայմաններից՝ ջուր չկա, իսկ պատուհաններից մեկի ապակին բացակայում է» : Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ ծխող կալանավորված անձինք իրենք են խուցը օդափոխելու նպատակով պատուհանի մի հատվածի ապակին փոխարինել ստվարաթղթով, ինչը ժամանակին նկատվել և վերստին բերվել է նախնական վիճակի: Ինչ վերաբերում է խցում ջուր չլինելու ահազանգին, ապա տեղեկացնենք, որ ջրի հոսքի ընդհատում չի եղել. առկա է ընդամենը հոսքի դանդաղ լինելու խնդիր` կապված ճնշման տատանման հետ, ինչն այս պահին փորձ է արվում լուծել:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին