Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը քվեարկեց (տեսանյութ)

Պաշտոնական
bako1

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին քվեարկել է Ստեփանակերտի թիվ 3/3 ընտրատեղամասում: Բակո Սահակյանը նշել է, որ նոր սահմանադրության հանրաքվեն առաջընթաց քայլ է մեր պետականաշինության ոլորտում՝ համոզմունք հայտնելով, որ այն, ինչպես մեր երկրում բոլոր նմանատիպ միջոցառումները, կանցնի ազատ եւ թափանցիկ, միջազգային նորմերին ու դրույթներին համապատասխան:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ