Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ. ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետ

Կարևոր լուրեր Պաշտոնական
sahman

Փետրվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է 64 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 600 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

ԼՂՀ ՊՆ