Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Րաֆֆի Հովհաննիսյանը քամուն տվեց իր Ժառանգությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
artak-alen

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի համար «Ժառանգություն»  կուսակցությունը միայն Զարուհի Փոստանջյանն է: Նա չի հասկանում, թե ինչպես կարող էր այդ ուժը գնալ եւ մաս կազմել նախկին իշխանավորների՝ Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի հետ: «Այլեւս «Ժառանգություն» կուսակցություն ես չեմ ճանաչում եւ Րաֆֆի Հովհաննիսյանը քամուն տվեց իր ժառանգությունը»: Ասուլիսին ներկա հանրապետական Արտակ Դավթյանն էլ ավելացրեց, որ  ինչպես հանրապետականի, այնպես էլ  մյուս քաղաքական ուժերի ցուցակները լինելու են այնպիսին, ինչպիսին մեր հանրությունն է: «Այնտեղ կլինեն և հեղինակություններ, և մանկավարժներ , և գործարարներ: Այսինքն՝ ներկայացված կլինեն մարդիկ հանրության բոլոր շերտերից»: Արտակ Դավթյանը  միաժամանակ ավելացնում  է՝  չի զարմանում այն փաստից, որ ձևավորվող դաշինքները կոռոզիայի են ենթարկվում: Մանրամասները՝ տեսանյութում