Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատունը, հետ կանչել դեսպանին. ակցիա (տեսանյութ)

Քաղաքականություն
lapshin-akcia2

Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին ապտակ էր Էդվարդ Նալբանդյանին եւ Սերժ Սարգսյանին, բայց մենք  չենք ուզում, որ դա հասցեագրված լինի նաեւ հայ ժողովրդին: Այսօր Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջեւ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորը փորձ արեց մտնել դեսպանատուն, սակայն նրան ներս չթողեցին: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ ցանկություն չունեն անգամ որեւէ պահանջ-դիմում հանձնել դեսպանին, քանի որ իրենց պահանջը մեկն է՝ Հայաստանում փակվի դեսպանատունը եւ Բելառուսից հետ կանչվի Հայաստանի դեսպանը: Ակցիային մասնակցում էին  «Ելք» դաշինքի անդամները եւ նրանց համախոհները՝ Արամ Սարգսյանը, Սասուն Միքայելյանը, Էդմոն Մարուքյանը: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ հավելեց, որ միայն  այն, որ Բելառուսի դեսպանատունը գտնվում է Ծառուկյանի բախչի ներսում, արդեն խոսում է որոշակի վերաբերմունքի մասին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ակցիայով չեն ահմանափակվելու եւ շարունակելու են հետեւողական լինել այս հարցում: [caption id="attachment_1519060" align="alignnone" width="500"]A protest action against the extradition of Alexander Lapshin took place in front of the Embassy of Belarus in Armenia A protest action against the extradition of Alexander Lapshin took place in front of the Embassy of Belarus in Armenia[/caption]