Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի չեմպիոնի ցանկալի թիմակիցը վաղուց մահացած է

Սպորտ
spp

«Ֆորմուլա 1»-ի բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը բոլորից շատ ցանկացել է նույն թիմում հանդես գալ բրազիլացի լեգենդար ավտոարշավորդ Այրտոն Սենայի հետ: «Ես ընդհանրապես լավ հարաբերությունների մեջ չեմ իմ թիմակիցների հետ, սակայն ընտրելու դեպքում նախապատվությունը կտայի Այրտոնին, քանի որ նա լավագույնն է», - ասել է աշխարհի եռակի չեմպիոնը: Ի դեպ, Այրտոն Սենան, որը մահացել է 1994 թվականին, Սան Մարինոյի մեծ մրցանակի ժամանակ, նույնպես երեք անգամ է հաղթել «Ֆորմուլա 1»-ի աշխարհի առաջնություններում: Բրիտանացի ավտոարշավորդը նաեւ խոստովանել է, որ շատ կցանկանար հանդես գալ անցած դարի 80-ական թվականներին, քանի որ, ըստ նրա, այն ժամանակ ավելի շատ ուժեղ ավտոարշավորդներ են եղել: