Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ. արձակվել է ավելի քան 130 կրակոց

Կարևոր լուրեր Պաշտոնական
www_infografika_01.02.5892c4f2351d2

Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 130 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ՊԲ առաջապահ ուժերի կողմից ժամանակին կանխվել է: ՊԲ հակադիվերսիոն գործողությունների մասին առավել մանրամասն կարող ենք ծանոթանալ երեկ մեր կողմից տարածված հաղորդագրության մեջ: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԼՂՀ ՊՆ