Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը փոխարինեց աշխարհի նախկին չեմպիոնին

Սպորտ
unnamed-34

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը կմասնակցի 2017 թվականի Grand Chess Tour-ին: Մրցաշարի կազմակերպիչները հրավիրել են 9 շախմատիստ: Դրանք են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը, նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, ինչպես նաեւ Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Յան Նեպոմնյաշչին եւ Լեւոն Արոնյանը: Ի դեպ, նախնական որոշմամբ մրցաշարին պետք է մասնակցեր ոչ թե մեր շախմատիստը, այլ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, սակայն վերջինս ետ է կանչել իր հայտը: Նշենք, որ շախմատային տուրի շրջանակում անցկացվելու են երկու դասական եւ երեք արագ շախմատի մրցաշարեր: Լեւոն Արոնյանը կմասնակցի Սինգվիլդի գավաթի խաղարկությանը, Լոնդոնի դասական մրցաշարին եւ արագ շախմատի երկու մրցումների: Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը կազմում է 1,2 մլն դոլար: